կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 16:16
Հասարակություն

Երբ 10 հոգի էն մի կողմից կրակում են, դա դեռ ագրեսիա չէ. Վաղարշակ Հարությունյան

Երբ 10 հոգի էն մի կողմից կրակում են, դա դեռ ագրեսիա չէ. Վաղարշակ Հարությունյան

Վրաստանը, Ուկրաինան և այլ պետություններ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այն մակարդակին են հասել, ինչ Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի անհատական համագործակցության ծրագիր, սակայն ՆԱՏՕ-ն ո'չ Հայաստանին, ո'չ իր հետ համագործակցող Ուկրաինային և Ադրբեջանին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս: Հարությունյանը հիշեցրեց, որ փոխարենը Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ռուսաստանի հետ և երաշխավորված պայմանագիր, որով ՀԱՊԿ-ը և Ռուսաստանն ագրեսիայի դեպքում պարտավոր են ապահովել մեր անվտանգությունը: «Մենք Ռուսաստանից տեխնիկա ենք ստանում, հազարավոր հայ սպաներ են անվճար պատրաստվում Ռուսաստանում»,- նշեց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե Նախիջևանի կամ Տավուշի հետ սահմանին իրավիճակի հնարավոր սրման դեպքում վստահ կարո՞ղ ենք լինել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգություն կապահովի, նախկին նախարարը պատասխանեց. «Իհարկե այո: ՀԱՊԿ-ի պայմանագրում գրված է, որ պատրաստ է միջամտել ագրեսիայի դեպքում, եթե հայկական կողմը դիմի: Իսկ երբ 10 հոգի էն մի կողմից կրակում են, դա դեռ ագրեսիա չէ: Օրինակ` եթե մի միջադեպ լինի, գուցե մենք համարենք, որ պետք չէ, օրինակ, Ռուսաստանի միջամտությունը և չենք դիմում նրան, ու դա մեր շահերից է բխում: Հնարավոր է նաև, որ, սառնասրտություն չցուցաբերելով կամ հույսն ուրիշի վրա դնելով, դիմենք, և այստեղ լայնածավալ տարածաշրջանային պատերազմ սկսվի: Դրա համար մենք ճշգրիտ հաշվարկ ունենք: Մինչ օրս եղած սահմանային միջադեպերը ցույց են տվել, որ մեր՝ մարտական ծառայություն իրականացնող ուժերը բավարար են` կանխելու այդ միջադեպերը»: