Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Զինատեսակներին այս կամ այն որակավորում տալը ճիշտ չէ. չկա ոչ սահմռկեցուցիչ զինատեսակ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա` եթե ինչ-որ զինատեսակ YouTube-ում ավելի շատ է հավանության արժանացել, չի նշանակում, որ այն ավելի լավն է, քան մեկ ուրիշը: «Եթե «Գրադ» կայանքը 20-30 տարի է` երկու կողմն էլ կիրառում են, և այն արդեն սովորական է դարձել, դա չի նշանակում, որ այն պակաս վտանգավոր է: Ամեն զենք իր նշանակությունն ունի, իր վտանգավորության աստիճանը: Բացարձակ զենք գոյություն չունի, անգամ` միջուկային զենքը: Յուրաքանչյուր զենք ունի իր դեմ պայքարելու մեթոդները»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ամբողջ աշխարհում մարտական ԱԹՍ-ների դեմ պայքարելու միջոց են հիմա փորձում գտնել, իսկ մենք հակառակորդի 14 ԱԹՍ ենք խոցել, ինչը փաստում է, որ մենք էլ գիտենք դրանց դեմ պայքարելու ձևերը: Խնդիրն այն է, որ ամեն ինչ բացահայտ ասել չենք կարող:
Հարցին, թե 1980-կանների զենքե՞րն էլ են կարևոր ու վտանգավոր, Հովհաննիսյանը պատասխանեց, թե աշխարհի լավագույն զենքերը մնում են 1980-ականների զենքերը, հատկապես` ռուսական զինանոցի: