Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ունեցած զենքերից ամեն ինչ չէ, որ ցուցադրվել է, բայց ինչ ուզում էինք հասկացնել Ադրբեջանին, հասկացրեցինք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսից, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով` Հայաստանի պատմության ընթացքում սա ամենահզոր զորահանդեսն էր: Ոչ միայն այն զինատեսակների տեսանկյունից, որոնք ներկայացվեցին, այլ նաև՝ նրանց հզորությության: «Վերջին 6-7 տարվա ընթացքում Հայաստանի բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ, տարածաշրջանում մենք ունենք հակաօդային լավագույն պաշտպանությունը: Զորահանդեսում ցուցադրվեց նոր հակաօդային պաշտպանության համակարգ` «Բուք m 2», որը էֆեկտիվ է զորքերի հակաօդային պաշտպանության ժամանակ: Սա պատերազմը բերում է նոր որակի: Այս համակարգը նաև շատ էֆեկտիվ է աշխատում անօդաչու սարքերի դեմ, ինչը մենք տեսանք ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով.
«Մենք ունենք այնպիսի զենքեր`«Իսկանդեր»-ը, «Սկադ»-ը, որոնք Ռուսաստանը որևէ այլ պետության չի վաճառում, և ամբողջ տարածաշրջանում դրանցից ունեն միայն Ռուսաստանը և Հայաստանը: Այդ զենքերը մենք կոգտագործենք միայն այն ժամանակ, երբ սկսվի լայնածավալ պատերազմ: «Իսկանդեր»-ը և «Սկադ»-ը երաշխավորված կոչնչացնեն յուրաքանչյուր նշանակետ, իսկ Ադրբեջանը դրանց դեմ որևէ զենք չունի: Մեր զինվորները պատրաստություն են անցնում ռուսական բազաներում և ցանկացած պահի պատրաստ են դրանք աշխատեցնել»: