կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 13:03
Հասարակություն

Ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը նախորդ ցեղասպանության դատապարտումն է

Ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը նախորդ ցեղասպանության դատապարտումն է

Տեղեկացրել էինք, որ 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկել է Aurora dialogues քննարկումները։ Առաջին նիստի ժամանակ քննարկվեց «Հումանիտար հիմնախնդիրների իրադրությունն աշխարհում» թեման։ Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային և հանրային հարաբերությունների պրոֆեսոր դոկտոր Էդվարդ Լաքը նշեց, որ մեծ առաջընթաց է նկատվում փախստականների պաշտպանության հարցում։ «Ճիշտ է, փախստականների հարցերը դեռ հրատապ են մնում, բայց չասել, որ առաջընթաց չկա այս հարցում, ճիշտ չի լինի։ Ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը նախորդ ցեղասպանության դատապարտումն է։ Ցեղասպանության և մասսայական վայրագությունների կանխումը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն է նշանակում։ Կան մի շարք խնդիրներ, սակայն հարցեր տալով՝ պետք է պատասխաններ ստանալ, իսկ հիմա երկրների առաջնորդները չեն ցանկանում պատասխաններ տալ, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է ճիշտ և դիպուկ հարցեր բարձրացնենք»,-ասաց Լաքը։ Ըստ նրա՝ ցեղասպանությունների կրկնման միտումը մեծ վտանգ է ներկայացնում, և դա գալիս է այլ պետությունների լռությունից և տարիներ առաջ տարբեր ազգերի դեմ տեղի ունեցած ցեղասպանությունները չկանխարգելուց։ «Մենք չպետք է ասենք, որ ինչ-որ պետություններ ուշացել են քայլել ձեռնարկելուց, քանի որ նրանք դեռ ունեն հնարավորություն և երբեք ուշ չէ ցեղասպանությւոնների հարցում հանդես գալ քննադատաբար մոտեցմամբ։ Այն պետությունները, որոնք արդեն իսկ ինչ-ինչ քայլեր արդեն իսկ ձեռնարկել են, կարողացել են փրկել մարդկային կյանքեր, իսկ նրանք, որոնք ոչինչ չեն արել, կարող են հիմա քայլ անել՝ կանխարգելելով հետագա ցեղասպանությունները»,-ասաց Լաքը։