|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տոնական օրերից հետո, ցավոք, շատերի մոտ ի հայտ է գալիս հետտոնական սթրես: Այսօր սննդաբան Հասմիկ Աբովյանը լրագրողներին ասաց, որ մեր խնջույքներն ինչքան հեռու լինեն ճոխ սեղաններից և ավելի շատ ֆիզիկական ակտիվության վրա կենտրոնացած լինեն, այնքան դեպրեսիաներն ավելի թեթև կլինեն կամ ընդհանրապես չեն լինի:
Ըստ Աբովյանի` հետտոնական սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցն այն է, որ կտրուկ չպետք է դուրս գալ տոնական վիճակից:
«Այս օրերին օրգանիզմը նույնպես սթրեսի մեջ է, քանի որ տոնական օրերին խախտվում է բնականոն սննդակարգը: Չնայած որոշ սննդաբաններ դեմ են բեռնաթափմանը, սակայն ես կարծում եմ, որ բեռնաթափումը կլինի օրգանիզմի լավագույն փրկությունը` սթրեսից դուրս գալու և ամենօրյա հունի մեջ ընկնելու համար: Շատ օգտակար է ջրի, բրնձի, ինչպես նաև մրգերի, հատկապես` խնձորի միջոցով բեռնաթափումը»,- ասաց սննդաբանը:
Ալկոհոլի չարաշահումից օրգանիզմը նույնպես սթրեսի է ենթարկվում, և, ըստ մասնագետի, անհրաժեշտ է հետտոնական օրերին ընդհանրապես ալկոհոլ չօգտագործել, շատ ջուր խմել, այլ ոչ թե, ինչպես ընդունված է, հաջորդ օրն իսկ նորից մի լավ խմել: