կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 16:31
Արցախ

Լավագույն դպրոցը՝ Ստեփանակերտից, լավագույն ուսուցիչը՝ Հադրութից

Լավագույն դպրոցը՝ Ստեփանակերտից, լավագույն ուսուցիչը՝ Հադրութից

Երեկ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հրապարակվել են տարվա մրցույթներում հաղթած դպրոցների եւ ուսուցիչների անունները:

 

Տարվա լավագույն դպրոց է ճանաչվել Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցը, որը պարգեւատրվել է նախարարության պատվոգրով եւ 500 հազար դրամով։

 

«Արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների լավագույն դրվածքի համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը։

 

«Տարվա լավագույն ուսուցիչ, լավագույն մանկավարժական փորձ» անվանակարգում հաղթողը Հադրութի շրջանի Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռոբերտ Ավետիսյանն է։

 

Տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել Ստեփանակերտի թիվ 7 հիմնական դպրոցի դասվար Լյուդմիլա Բեգլարյանը, Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասվար Արմինե Մանուկյանը, Մարտունու թիվ 2 մանկապարտեզի դաստիարակչուհի Էմմա Աբրահամյանը, Ստեփանակերտի թիվ 4 հիմնական դպրոցի զինղեկ Խորեն Զաքարյանը, Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի երաժշտական ղեկավար Իրինա Փիրումյանը եւ Մարտունու շրջանի Հերհերի միջնակարգ դպրոցի զինղեկ Հրայր Բաղդասարյանը։