Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ուզում էի առավոտյան անդրադառնալ այս հերթական ու սպասելի ֆիասկոին, բայց չեմ համբերում զայրույթս արտահայտել Նիկոլի դատարկ, ստախոս, մեծամիտ եւ վնասարար եւս մեկ քայլի մասին։
Ժամեր առաջ մանրամասն ներկայացրեցի, թե ինչ պիտի ասեր այսօր Նիկոլը, թե ինչու չպետք է մասնակցեր եւ թե որտեղ է կրկին խաբել։
Եւ ահա քիչ առաջ հրապարակվեց «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողիվի եզրափակիչ հռչակագիրը, որտեղ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի ագրեսիայի մասին։
Կարող էինք դա չնկատելու տալ, եթե մասնակցությունն այս ժողովին իշխանական քարոզիչները չհիմնավորեին Ադրբեջանով ու դրանից մի քանի ժամ առաջ Նիկոլ Անուղեղը իր ելույթում այս կենացը չասեր. «Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը»։
Իսկ հիմա նրա կայքում հայտվել է սույն թսիկությունը. «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում հետեւյալ պարբերությունից … քանի որ սույն պարբերությունը համապարփակ եւ ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները եւ ճգնաժամերը եւ չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսեւորման եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»։
Ո՞նց, այ տղա։
Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց։
Բա եթե անգամ անիմաստ հերթական թղթի մեջ չեք կարողացել արձանագրել այդ ագրեսիան, դու ու՞մ սալորին ես գնացել այդտեղ մասնակցելու։
Բա որ «ժողովրդավար Հայաստանը» ավտորիտար Ադրբեջանի դեմ անգամ «ժողովրդավար ընտանիքի» աջակցությունը չունի, ում բամիային է ձեր «ժողովրդավարությունը»»։