Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի խաղաղապահ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամրապնդում է նրա ազդեցությունը տարածաշրջանում. գրում է Financial Times-ը։
Ըստ պարբերականի` երբ ապրիլի սկզբին խախտվեց հրադադարը, և հակամարտությունը կարող էր վերաճել լիարժեք պատերազմի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց փրկել իրադրությունը՝ նպաստելով հրադադարի մասին նոր համաձայնության կնքմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ նման քայլը Մոսկվային հնարավորություն կտա մեծացնելու ազդեցությունը տարածաշրջանում։
Ըստ պարբերականի`Մոսկվայի դիվանագիտական ակտիվ գործողությունները ստվերում թողեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Միևնույն ժամանակ, FT-ն նշում է, որ ԱՄՆ-ում չեն շտապում ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բարձրաստիճան աղբյուրի խոսքերով՝ ամերիկյան հետախուզական արբանյակներն անգամ չեն հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, քանի որ դրանք ուղղվել են դեպի Սիրիա և Ուկրաինա: