Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քառօրյա պատերազմը բացասական ազդակներ հաղորդեց Հայաստանի տնտեսությանը. այսօր լրագրողներին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նրա խոսքով` տնտեսական վնասների մասին հստակ գնահատականներ տալը դժվար է, բայց եթե ռազմական գործողությունները երկար տևեին, վնասների չափն ավելի մեծ կլիներ:
Խաչատրյանի բնորոշմամբ`քառօրյա պատերազմի անուղղակի ազդեցությունը մեր տնտեսության վրա ավելի շատ է, քան ուղղակի ազդեցությունը: «Ներդրումային գրավչության առումով ենք տուժում: Ներդրողներին կարող է վանել այս ամենը, օտարերկրյա կապիտալի ներհոսքը կարող է քչանալ: 2,5 տոկոսանոց տնտեսական աճի հասնելու ճանապարհին խնդիրներ կարող են լինել նաև այս տեսանկյունից քիչ քանակի տնտեսական աճ ապահովելու իմաստով»,- պարզաբանեց նա:
«Արդյունաբերության զարգացման ուղղությամբ պետք է մեծ շեշտադրում կատարել, Սփյուռքի տնտեսական ներուժը պետք է օգտագործել ու տարածել. արտերկրի կապիտալի պակասը հնարավոր կլինի կանխել, եթե սփյուռքահայերը ներդրումներ անեն: Արտահանման տեսանկյունից էլ ասեմ, որ պետք է մեր արտադրանքը մրցունակ լինի, և այս առումով պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն»,- ասաց Խաչատրյանը:
Տնտեսագետը խոսեց նաև Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին և շեշտեց, որ այնտեղ վիճակը բավականին ծանր է, նրանք երկարատև պատերազմը չեն կարող մարսել: «Եթե Թուրքիայի աջակցությունը չլինի, Ադրբեջանն իր ներքին ռեսուրսներով չի կարող պատերազմ իրակակացնել: Ադրբեջանի տնտեսական վիճակը 2014 թվականից բավականին ծանր է` նավթի գնով պայմանավորված: Միջազգային դիտարկումները ևս Ադրբեջանի համար վատատեսական են: Խիստ մեծանում է Ադրբեջանի պարտքը, բավականին շատ վարկեր են վերցվում, դոլարիզացիայի համակարգն է երկրում աճում. ադրբեջանական մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է երկու անգամ»,- ասաց Խաչատրյանը: