Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում կայացավ ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև հանդիպումը: Հանդիպումից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշեց, որ հանդիպումն անցել է ընկերական ջերմ միջավայրում, որը հատուկ է Հայաստանի ու Ռւսաստանի միջև հարաբերություններին: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ԵՏՄ ինտեգրացիայի ամրապնդմանն ուղղված հարցեր:
«Մենք պայմանավորվեցինք, որ ապագայում ևս պետք է հանդիպենք, քննարկենք: Բանակցությունների գլխավոր թեմաներն էին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները: Չնայած միջազգային անբարենպաստ պայմաններին, մեր երկրների միջև համագործակցության դինամիկան վատը չէ: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի համար առաջատար տնտեսական գործընկեր»,- ասաց ՌԴ վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը հասնում է 1 միլիարդ 250 հազար դոլարի: Ռուսական ներդրումները 4 միլիարդ դոլարի են հասնում, Հայաստանում աշխատում են 1300 ձեռնարկություններ՝ ռուսական կապիտալով:
Ստորագրվել են պայմանագրեր խաղաղ նպատակներով տիեզերական տարածության ուսումնասիրությունների, շինարարության, շրջակա միջավայրի պահպանության, բժշկա-սատնիտարական վերահսկողության ոլորտներում:
«Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության համար, մասնավորապես գազի հարցում, ինչև շատ կարևոր է Հայաստանում էներգասպառման, և առհասարակ, երկրի տնտեսական զարգացման համար»,- ասաց ՌԴ վարչապետը:
Նա նշեց նաև, որ ընթացիկ տարվա փետրվարի մեկից ԵՏՄ տնտեսական խորհուրդը նոր կազմով է սկսել իր աշխատանքները՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, և պետք է փորձել կիրառել ԵՏՄ ինտեգրացիայի ողջ պոտենցիալը:
ՌԴ վարչապետը նշեց, որ Հայաստանին ու Ռուսաստանին միավորում են ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները, քանի որ առկա են պատմամշակութային հարաբերություններ:
«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեծ տեղ է հատկացվում ռուսերեն լեզվին, իսկապես ռուսերեն լեզուն միավորում է մեր պետություններին, կուզենայի, որ նման հարաբերությունները շարունակվեին ապագայում ևս: Մենք պայմանավորվել ենք ապագայում խթանել մշակութային կապերը՝ երիտասարդական-կրթական ծրագրերի, բուհերի միջև հարաբերությունների հիմքով: Մենք քննարկել ենք ևս մեկ թեմա հայ գործընկերների առաջարկությամբ, այն վերաբերում է ներքին ռուսական անձնագրի կիրառմանը՝ Հայաստան գնալ-գալու համար: Նման նախաձեռնությունը ի ցույց է դնում մեր ժողովուրդների միջև ստեղծված յուրահատուկ հարաբերությունները: Մենք հակված ենք, որ իրականություն դարձնենք այդ նախաձեռնությունը»,- ասաց Մեդվեդևը: