Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին օրենսդրությամբ պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի ՀՀ ազգային վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն: Վոլոդինը առաջարկությունն արել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ, երբ վերջինս բարձրաձայնել է հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, թե ինչպիսին է եղել հայկական կողմի պատասխանը:
«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»,-նշեց Արսեն Բաբայանը: