կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-15 10:06
Հասարակություն

Նոր նախարարը պարտադրում է ռուսերենի ակադեմիական իմացություն. «Հրապարակ»

Նոր նախարարը պարտադրում է ռուսերենի ակադեմիական իմացություն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Առողջապահության նախարարության աշխատակիցները վերջին երկու տարիներին լուրջ փորձությունների են ենթարկվել։ Եթե նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգում էր ակտիվ լինել Ֆեյսբուքում՝ նաև ֆեյքերի միջոցով, նրան փոխարինած Լևոն Ալթունյանը, ըստ լուրերի, պարտադիր է համարում ռուսերենի ակադեմիական իմացությունը։ Ռուսերեն չիմացողներն աշխատանքը պահպանելու և աշխատանքի ընդունվելու փոքր շանսեր ունեն։ Այնպես որ, այս գերատեսչությունում կատակում են, թե Ալթունյանը հնարավոր է նախարարությունում ռուսերենը հռչակի մայրենի լեզու»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։