|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման նթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին ռուսական անձնագիր տալու մասին լուրը:
«Մենք Ֆրանսիայի հետ լավ հարաբերություններ ունենք, խորը հոգևոր կապեր: Ես համարում եմ, որ Ֆրանսիայի պետական մարմինները չէին ցանկանում նեղացնել Դեպարդիեին: Դերասանները շատ փխրուն հոգի ունեն: Դեպարդիեին ես լավ ծանոթ եմ և համոզված եմ, որ նա սիրում է իր երկիրը, նա հոգու խորքում ֆրանսիացի է: Ինչ վերաբերում է նրան, որ նա ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ, ապա համարենք, որ այդ հարցն արդեն լուծված է»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Dni.ru-ն: