|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի միջև համագործակցության ուղիները:
Նախարար Տոնոյանը հյուրերին ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում վերապատրաստման գործուղվող, ինչպես նաև՝ տարածաշրջանում միակ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուս փորձագետների կողմից վերապատրաստվող փրկարարների ռուսերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացման կարիքները:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջոցով մշակել փրկարարների՝ ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, ինչպես նաև՝ հեռահար ուսուցման փաթեթներ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա փրկարարներին կատարելագործել իրենց հմտությունները և վերապատրաստվել ՌԴ մասնագետների կողմից՝ հաղթահարելով լեզվի իմացության խոչընդոտները: