կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 16:11
Հասարակություն

Արևելահայերենի և ռուսերենի դասընթացներ` սիրիահայերի համար

Արևելահայերենի և ռուսերենի դասընթացներ` սիրիահայերի համար

Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մասնակցեց «Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Մարկ Անդրեի Կալինինին, արևելահայերենի և ռուսերենի ուսուցիչներ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի անդամներ և այլք:


Իր խոսքում նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ տարբեր ծրագրերով սիրիահայերը ինտեգրվել են հայաստանյան կյանքին, սակայն կարևոր է լեզվի իմացությունը, հատկապես` արևելահայերենի: Նախարարի խոսքով՝ Հայաստանում ապրելով ու աշխատելով՝ անհրաժեշտ է իմանալ նաև ռուսերենը, քանի որ դա կարևոր է շփումների և ԱՊՀ տարածքի հայերի հետ համագործակցության համար:


ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ արդեն դասընթացների նպատակով ներգրավել է արևելահայերենի 53 և ռուսերենի 60 սիրիահայ մասնակիցների՝ առանց տարիքային սահմանափակման:


Ծրագրի բովանդակային մասն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, ֆինանսավորումն ապահովում է UNHCR-ը:


Հետագայում նախատեսվում է կազմակերպել նաև անգլերենի դասընթացներ 200 սիրիահայերի համար: