կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-06 20:41
Քաղաքական

Սեյրան Օհանյանը խոսել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Սեյրան Օհանյանը խոսել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի հարցը միշտ բարձրացնում են, արտահայտում իրենց մտահոգությունները:

«Մեր զինծառայողները պատրաստ են յուրաքանչյուր զինատեսակի դեմ պայքարելոեւ արժանի պատասխան տալ, մանավանդ, որ այսօր ունենք այն ճշգրիտ, գերճշգրիտ հեռահար միջոցները, որը մենք օգտագործելու ենք անհամաչափ խնդիրներ իրականացնելու համար»,- նշեց Օհանյանը:

Արձագանքելով ադրբեջանական զինված ուժերի այն սպառնալիքներին, որ կարող են գնդակոծել Ստեփանակերտը, նախարարը հիշեցրեց ԼՂՀ ՊԲ-ի հայտարարությունները՝ թող փորձեն:

«Մենք բոլորս պետք է համապատասխան աշխատանք տանենք, ի վերջո, որ բերենք նրան այնպիսի իրավիճակի, որ արձագանքները թիրախային լինեն, եւ արձագանքների, պատասխանների, առաջարկությունների, ենթադրությունների մեջ թիրախավորված լինի այն կողմը, որը խախտել է գոյություն ունեցող պայմանագիրը, բերել է այս իրականությունը զինված դիմակայության եւ, դեռ ավելին, ուրեմն ոճրագործություն եւ հանցագործություններ է կատարում: Ես նկատի ունեմ` մարդասիրական եւ իրավական նորմերից ելնելով: Այդ դեպքում բոլորը պետք է նաեւ խախտող կողմին, հանցագործ կողմին պատասխանատվության ենթարկեն: Կարծում եմ, որ մեր այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ ուղղությամբ աշխատանք տանում է»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան դեպքերի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին: