Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամներն այսօր այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր, որից հետո բելառուսական պատվիրակության անդամ Թամարա Դոլգոշեյը հանդես է եկել մամուլի ասուլիսով: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի լուրերը, թե ոչ միայն Ռուսաստանն է Ադրբեջանին զենք վաճառում, այլ նաև Բելառուսը:
Նա նախ նշեց, թե այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Ես նույնիսկ չեմ ուզում դա մեկնաբանել, դրանք ուղղակի լուրեր են: Ես երաշխավորում եմ իմ պետության անունից` մենք շատ խաղաղ մարդիկ ենք, բարեկամաբար ենք վերաբերվում և' ռուս, և' հայ ժողովուրդներին: Մենք չենք ունեցել և չունենք հարձակվելու նպատակ, մենք, ինչպես և յուրաքանչյուր խելացի ազգ, միայն պաշտպանվում ենք: Այդ պատճառով այն զինվորական պատրաստությունները, որ անում են, պետք է ամեն երկիր կարողանա ունենալ, միգուցե այդ զինավարժություններն են այդ լուրերի առիթ հանդիսացել»,- ասաց Դոլգոշեյը:
Այնուհետև նա ընդգծեց, որ իրենց երկիրը փորձում է աջակցել ուկրաինացի ժողովրդին, հովանավորչական օգնություն է ցուցաբերում խաղաղ բնակչությանը, և դա է իրականությունը: «Ես չեմ ուզում հիմա քննարկել, թե ինչ պատճառով է ծագել ուկրաինական հակամարտությունը, ով և ինչ է դրա հետևում կանգնած, բայց այնտեղ հաստատապես չկան ո'չ Ռուսաստանը, ո'չ Բելառուսը, ոչ' որևէ այլ երկիր, որ այստեղ ներկա է»,- ասաց բելառուսցի պատվիրակը: