|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը բանակցություններից հետո հանդես են եկել հայտարարություններով եւ պատասխանել լրագրողների հարցերին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղվել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ:
«Մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ մեր դաշնակիցը, մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, եւ Ռուսաստանը միշտ հետեւում է իր պարտավորություններին եւ կատարում դրանք»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք: «Այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթային, արագ զարգացող տնտեսությամբ, ոսկե արժութային մեծ պահուստներով երկիր, իհարկե, կարող է զենք գնել՝ որտեղ ասես»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաեւ ընդգծել է, որ այժմ, երբ ամեն ինչ արվում է խաղաղ լուծման համար, սպառազինություններից չարժե խոսել: