կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 16:11
Աշխարհ

Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինը խոսել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինը խոսել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավում է, որ Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին: Այս մասին բլոգերը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Բլոգերը նաև հրապարակել է իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ, 1996-2003 թվականներին Կնեսետի պատգամավոր Ռոման Բրոնֆմանի «Թվիթեր»-ի գրառումը, որում քաղաքական գործիչը հայտնել է, որ Իսրայելի հարավում գտնվող Ուվդայի ռազմական օդանավակայանում ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում և ռազմական բեռով օդ բարձրանում` մահ տանելով Արցախի խաղաղ բնակչությանը:

«Ընկերնե՛ր, ես ամաչում եմ և ցավում եմ տեղի ունեցածի համար»,- գրել է Լապշինը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն, ընդհանուր առմամբ, կորցրել է 4 ուղղաթիռ, 28 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում: