կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 18:13
Քաղաքական

Կյանքը շարունակվում է. ԱԳՆ ներկայացուցիչը` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Կյանքը շարունակվում է. ԱԳՆ ներկայացուցիչը` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Այսօր ԱԺ-ում փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանին լրագրողները հարցրեցին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին: «Ի՞նչ է անում Հայաստանը, որպեսզի թույլ չտա այլևս նման մասշտաբով զենքի վաճառք»,- հարց ուղղեցին լրագրողները:

 

Փոխարտգործնախարարը նշեց, որ քայլեր արվում են, կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն` ֆիքսված է սպառազինության քանակությունը« և այդ ուղղությամբ բավական մեծ քայլեր իրականացվում և իրականացվելու են, որպեսզի բոլորը մնան պայմանագրերի շրջանակներում:

 

Հարցին` իսկ Ռուսաստանը մնո՞ւմ է պայմանագրի շրջանակներում, Սերգեյ Մանասարյանը պատասխանեց. «Դե պետք է աշխատենք: Եթե Ռուսաստանը զենք է վաճառել երկրորդ, երրորդ երկրի, այդ թվում՝ ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք բարեկամ հարաբերությունների մեջ չենք, դրանից պետք չէ եզրակացնել, որ մեր հարաբերությունները նվազել են, մեր ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն: Զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում: Պետք չի շատ հասարակ ձևով նայել էս ամենին»:

 

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ պետք է եզրակացնել այդ ամենից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ոչ մի բան: Եզրակացրեք, որ կյանքը շարունակվում է»: