կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 14:42
Քաղաքական

Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման. ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ

Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման. ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանին տիրող թեժ վիճակին. «Արցախում բոլորի մոտ գերմարտական տրամադրություն է, ոչ մի վախ, ոչ մի խուճապ, ուղղակի բոլորը մտածում են, թե ինչպես աջակցեն ադրբեջանի հերն ու մերը լացացնելու գործին: Մի օրինակ միայն. Եղբայրս ճանապարհին հանդիպեց ու զրուցեց 18 տարեկան զինվորների հետ, ովքեր առյուծի պես վստահեցնում էին, որ գնում են թշնամու ականջները քաշելու (իրենք այդքանը հայհոյանքներով են ասել)... Էլ չասեմ, թե քանի երիտասարդ է կամավոր դիմել՝ սահման մեկնելու: Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման: Մենք ենք մեր ապավենը, և դրա համար էլ ամեն ինչ լավ է լինելու: Թող բոլոր անմեղ զոհերի հոգիները լուսավորվեն...»: