Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ անց կմեկնարկի ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, ինչպես սպասվում է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կանդրադառնա Սերժ Սարգսյանի` երեկվա աղմկահարույց ելույթին:
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սերժ Սարգսյանի ելույթը, պատասխանեց. «Դպրոցական գնահատականով գնահատում եմ «երկուս»: Դա ջղաձգված, ռազբորկայի մակարդակի ելույթ էր»:
Նա կրկին հիշեցրեց, որ Ալդոլֆ Հիտլերը, շատ ինտելեկտուալ, զարգացած անձնավորություն լինելով, արեց այն, ինչ արեց, նույն կերպ` հանրապետության նախագահը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն Գագիկ Ծառուկյանին հարձակման թիրախ է դարձրել:
«Հանուն էթիկայի նորմերի պահպանման` որոշ չափով լռելը և կոռեկտություն պահելը խախտված է, այլևս ասվելու է ամեն ինչ»,- հայտարարեց Ուրիխանյանը:
Նա ասաց, որ ցավում է այն բանի համար, որ երեկ խոսք չի եղել այն մասին, որ ժողովրդի մեծամասնությունը դժգոհ է իշխանություններից:
Yerkir.am-ի հարցին՝ այսուհետ Գագիկ Ծառուկյանը խնդիրնե՞ր է ունենալու, Ուրիխանյանը պատասխանեց. «Այսինքն` ժամանակին օրենքը չէր գործում, հիմա՞ սկսեց գործել»:
Հարցին՝ փաստորեն, պատգամավորները սկսելու են Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց, ԲՀԿԼ մամուլի խոսնակը պատասխանեց հարցով` բայց ի՞նչ հիմքով: Լրագրողները նշեցին ՝ բացակայությունների: Ուրիխանյանն արձագանքեց. «Բացակայությունները, որ եղել են մինչ հիմա, համարվել են հարգելի»:
Լրագրողների հարցին ՝ սրանից հետո ԲՀԿ-ն կմիանա՞ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին, պատասխանեց. «Դուք շատ բան կիմանաք նիստից հետո»:
Նշենք որ ԲՀԿ խորհրդի նիստը լուսաբանող տասնյակ լրագրողների թույլ չեն տալիս մտնել շենք, նրանց աշխատանքի համար որեւէ պայման ստեղծված չէ: