կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 14:32
Սպորտ

Պետք է այնպիսի մարզիկներ մեկնեն օլիմպիական խաղերին, որ հանդես գան Ա խմբում. Փաշիկ Ալավերդյան

Պետք է այնպիսի մարզիկներ մեկնեն օլիմպիական խաղերին, որ հանդես գան Ա խմբում. Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց տարին:

«Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, միասին վերցրած, այս տարի նվաճել ենք 60 մեդալ` 21 ոսկի, 18 արծաթ և 21 բրոնզ:  Դրա մեջ են մտնում  պատանի, երիտասարդ և մեծահասակ տղաների ու աղջիկների ձեռքբերումները:   Մենք ունենք մարզիկներ, որոնք  դարձել են Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ, պատանիների  չեմպիոններ, այդ թվում` աղջիկներ: Աշխարհի առաջնությունում ունեցանք 3 փոքր մեդալ, իսկ երկամարտի արդյունքներով մեդալ չնվաճեցինք: Աղջիկներն արեցին այն, ինչ պետք էր: Ունեցանք 2 օլիմպիական վարկանիշ: Տղաների հավաքականը  գրավեց 8-րդ տեղը աշխարհում և ապահովեց օլիմպիական 5 ուղեգիր: Արդյունքը գնահատում եմ բավարար: Պետք է այնպիսի մարզիկներ մեկնեն օլիմպիադայի, որ գոնե կարողանան հանդես գալ Ա խմբում: Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին լավ մարզավիճակում կլինի»,- ասաց մարզիչը:

Հարցրին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի օլիմպիական խաղերից, Ալավերդյանը  պատասխանեց. «Հիմա ինչ էլ ասեմ, սխալ կլինի, սպասենք և կտեսնեք, պետք է որ լավ լինի: Նախապես ոչինչ չեմ կարող ասել»: