|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքական բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվում են հեռարձակել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական հոլովակը. ըստ demokrathaber.org կայքի ` հայտնել է կուսակցության մամլո խոսնակ Սարուհան Օլուչը:
«Մենք, ինչպես կարգն է, պատրաստում ենք հոլովակը և ուղարկում հեռուստաընկերություններին, նրանք էլ հոլովակն իրավական չափորոշիչներով ստուգման են ենթարկում: Եթե անհարթություն է լինում, մեզ տեղյակ են պահում, մենք էլ, շտկելով, նրանց ենք ուղարկում: Կարգն այդպիսին է: Մեր հոլովակը պետք է մարտի 9-10-ը եթեր հեռարձակեին: Երբ տեսանք, որ չի հեռարձակվել նշված օրերին, զանգահարեցինք հեռուստաընկերություններին: Մի մասն ասում է, որ շարունակվում են հոլովակի ստուգումները, մի մասը ոչ մի հիմնավորում չի բերում, մյուս մասն էլ ընդհանրապես չի պատասխանում մեր զանգերին` ամոթից չեն պատասխանում, չհրապարակելու պատճառ չկա»,- ասել է նա:
Օլուչը հավելել է, որ այս ամենը ցույց է տալիս հեռուստաընկերությունների վրա իշխանության ճնշումը: