Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ իր «Սրտի խոսքը» վերնագրով հոդվածն է ներկայացրել, որում անդրադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Հատկապես ուշագրավ են Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումները, որոնք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սխալների և ԲՀԿ-ում առկա խառնակիչների մասին են:
Մատնանշելով ԲՀԿ-ի անհաջողությունների պատճառները` Տեր-Պետրոսյանը նշել է կուսակցության ներսում գործող խառնակիչների փոքր խմբակի մասին, որն, ըստ ՀԱԿ առաջնորդի, ուղղորդվում է բոլորովին այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին այլ ծրագրի։
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից Yerkir.am-ը փորձեց պարզել՝ ովքե՞ր են այդ խառնակիչները: ԲՀԿ մամլո քարտուղարը, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի վերոնշյալ դիտարկումներին, նշեց, որ ինքը կարևորություն չի տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքին»:
«Ես, առհասարակ, ցանկություն չունեմ մեկնաբանելու Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքը», չեմ կարևորում այն: Չեմ ցանկանում նաև մեկնաբանել նրա այն ասածը, որը վերաբերում է ինչ-որ խառնակիչների»,- հայտարարեց Ուրիխանյանը: