Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Ուրիխանյանն այլևս չի իրականացնում ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Այդ մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:
Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր լրագրողներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է եղել նրանց հետ աշխատելը` անկախ աշխատանքային բնույթի խնդիրներից ու տարաձայնություններից:
«Խնդրում եմ, որ համեստ անձիս հետ կապված որևէ «տեղեկատվության» և ասեկոսեի ուշադրություն չդարձնեք և հետևեք բացառապես իմ մեկնաբանություններին: Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ, կլինեմ, թե չեմ լինի, այդ ամենը երկրորդական է հանրության համար, ժողովրդի համար: Վստահ եմ` մարդկանց մեկ բան է հետաքրքրում` մնալո՞ւ եմ որպես ժողովրդի շահերի պաշտպան, ժողովրդին հուզող պրոբլեմների կողքին, թե՞ ոչ: Անկախ որևէ բանից` ես եղել եմ ու մնալու եմ ժողովրդի կողքին»,- ասաց նա:
Հարցին, թե մնալո՞ւ է քաղաքականության մեջ` անկախ այն բանից` կհեռանա ԲՀԿ-ից, թե` կհրաժարվի պատգամավորական մանդատից, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Անկախ որևէ բանից` ճիշտ այնպես, ինչպես 15 տարի առաջ քայլ դրեցի քաղաքական դաշտ, մնալու եմ քաղաքական դաշտում, բայց այլ հարցերի պատասխաններ ես հիմա, անկեղծ ասած, չունեմ»:
Մեր հարցին, թե արդյո՞ք Վահան Բաբայանն է իրականացնելու մամուլի խոսնակի պարտականությունները, պատասխանեց, որ չգիտի:
Ուրիխանյանը դեռ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»: