Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԼՂՀ վարչապետը բազմիցս է նշել, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսային սահման փաստացի գոյություն չի ունենալու: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն այսպես արձագանքեց «ԳԱԼԱ»-ի լրագրողի հարցադրմանը, թե ղարաբաղյան կողմն ինչպես է արձագանքում Նազարբաևի՝ Աստանայում արած հայտարարությանը, որ Ադրբեջանին «չգրգռելու» համար Հայաստանն անդամակցի նոր ձևավորվող միությանը այնպես, ինչպես միացել է ԱՀԿ-ին, ստացվում է, որ առանց Ղարաբաղի:
«Իսկ թե մեր պաշտոնական դիրքորոշման ձևակերպումը ինչպես է լինելու, ըստ իս, արդեն պետք է տան Հայաստանի Հանրապետության համապատասխան պաշտոնյաները, եթե խոսքը Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին է վերաբերում: Ամեն դեպքում մեր կողմից՝ Արցախի կողմից, պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է, որ Արցախի և Հայաստանի միջև ներկա կարգավիճակը շարունակվելու է, այսինքն` լինելու է այնպես, ինչպես եղել է: Մինչև հիմա երկու պետությունների միջև մաքսային սահման չի եղել և չի լինելու փաստացի»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: