Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունում իրականացվող «բարեփոխումների շրջանակներում» անցկացված ստուգումների արդյունքում` փետրվարի 13-16-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվեցին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 190 աշխատակիցներ: Ըստ ոստիկանության` ազատված աշխատակիցներին առաջիկայում կփոխարինեն ավելի փորձառու կադրեր: Նշենք, որ ոստիկանության` աշխատանքից ազատված աշխատակիցները ժամանակին իրականացնում էին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տարածքների հսկողությունը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` նրանց ազատելով, իշխանություններն ընդամենը մտադիր էին զինաթափել հենց ԲՀԿ ղեկավարին:
Այս կապակցությամբ երեկ yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն, մասնավորապես հետաքրքրվել էինք`
1. Ազատված աշխատակիցները տեղափոխվել են կադրերի ռեզե՞րվ, թե՞ հեռացվել են ոստիկանության համակարգից:
2. Ազատված աշխատակիցների թվում կա՞ն քաղծառայողներ, եթե` այո, նրանք տեղափոխվել են կադրերի կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ ռեզերվ:
3. Արդյո՞ք ազատված աշխատակիցներին փոխարինել են նոր կադրեր:
Ի պատասխան մեր հարցմանը` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից վերանայվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերը: Այս պահին դրանք դեռ ընթացքի մեջ են: