Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը: Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում վերոնշյալ գումարը ժառանգները կարող էին ստանալ 12 ամսում՝ արդեն որպես ժառանգություն: Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է չվճարված կենսաթոշակը սահմանված 12 ամսից հետո ժառանգելու երկու բացառություն. Ժառանգն առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունում է մնացած բոլոր ժառանգների համաձայնությամբ: Դատարանը ճանաչում է ժառանգությունն ընդունած՝ հարգելի համարելով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները:
Նշենք նաև, որ փաստացի տիրապետման ուժով ժառանգության ընդունման դեպքում չկա որևէ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը Պաշտպան Կարեն Անդրեասյանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչի արդյունքում այն ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Այսուհետ, մահացած կենսաթոշակառուի չվճարված կենսաթոշակը կարող են ստանալ թոշակառուի մահից հետո նույնիսկ 12 ամիս անց, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև, եթե դատարանի կողմից հարգելի են սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները: Փաստացի տիրապետման ուժով՝ չվճարված կենսաթոշակի գումարը նույնպես պետք է տրամադրվի առանց ժամկետային որևէ սահմանափակման:
Ողջունելի է Սահմանադրական դատարանի նման որոշումը, քանի որ այն խթանում է անձի` ժառանգություն ստանալու և սեփականության իրավունքի պաշտպանությունը: