|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են քննություն իրականացնող մարմնի կողմից և գտնվում դատախազի անհընդհատ հսկողության ներքո:
Յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը, արդեն իսկ վերացվել է անազատության մեջ գտնվող 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը: