կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 17:43
Հասարակություն

Կփորձենք ավելի ճկուն լինել. վերանայվում են ԵՄ-Հայաստան հարաբերությունները

Կփորձենք ավելի ճկուն լինել. վերանայվում են ԵՄ-Հայաստան հարաբերությունները

Այսօր ԱԺ-ում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը: ԵՄ անունից ելույթ ունեցավ ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը: Նա խոսեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակի ու հեռանկարների մասին: Մարտինսը շատ բնական համարեց, որ ներկա փուլում վերանայվում են ԵՄ-Հայաստան հարաբերությունները, որպեսզի կողմերը հասկանան, թե ինչպես կարելի է բարելավել համագործակցության արդյունավետությունը:

 

Ադրիանո Մարտինսը հեռանկարները բաժանեց չորս փուլի: Առաջին տարբերակում, ըստ նրա, ԵՄ-ն առավել շատ պետք է հաշվի առնի գործընկեր պետությունների առանձնահատկությունները, թեև դա չի նշանակում, թե նախկինում չի եղել այդ տարբերակումը: «Գոյություն ունեցող տարբերակման հղկում կարվի` անցնող տարիների դասերը հաշվի առնելով»,- ասաց Մարտինսը:

 

Երկրորդ` ԵՄ-ն պետք է հաշվի առնի սեփականատիրոջ իրավունքը: Նրա խոսքով՝ մեծ պետություների հետ հարաբերությունների հիմքում միշտ դրված է լինում գործընկերության, ինքնիշխանության և հավասարության, երկուստեք շահերի հարգման սկզբունքը, և որ դա պետք է ավելի հասցեական դարձնել:

 

Մարտինսը նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի հետ շարունակելու է հարաբերությունները տնտեսության, էներգետիկայի, միգրացիայի ու անվտանգության ոլորտներում: «Փորձելու ենք ավելի ճկուն լինել, այսինքն` ավելի արագ արձագանքել փոփոխվող իրավիճակներին: Հղկենք, ճշգրտենք, ու հասցեական դարձնենք մեր քաղաքականությունը»,- ասաց Մարտինսը:

 

Նա նշեց, որ ԵՄ-ն նախկինի պես Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկն է առևտրի ոլորտում, որ ԵՄ-ին բաժին է ընկնում է օտարերկրյա ներդրումների կեսը կամ կեսից ավելին: Այսինքն, ըստ Մարտինսի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը կնպաստի, որ տնտեսվարող սուբյեկտների համար իրավիճակը ավելի կանխատեսելի դառնա, նորանոր ներդրումներ լինեն: «ԵՄ-ին է բաժին ընկնում նաև Հայաստանից արտահանումների 29 տոկոսը և Հայաստան Եվրոպայից ներմուծման 24 տոկոսը: Կշարունակենք համագործակցությունը ֆինանսների բնագավառում: ԵՄ-ն այս առումով նույնպես Հայաստանի խոշորագույն գործընկերն է, որովհետև ստանում է դրամաշնորհներ, այսինքն` ԵՄ-ն խոշորագույն ֆինանսական դոնոր է Հայաստանի համար»,- ասաց նա:

 

Մասնավորեցնելով ԵՄ-Հայաստան հարաբերութունների հեռանկարները` Մարտինսը նշեց, որ համագործակցության նախկին մանդատը նոր բանակցությունների համար չի կարող օգտագործվել, որովհետև բանակցային նախկին մանդատը վերաբերում էր ասոցացման համաձայնագրին: Նա նշեց, որ նոր մանդատի առաջարկը կուղարկվի Եվրոպայի խորհրդին, որն իր հերթին այդ մանդատը կուղարկի Եվրոպական հանձնաժողովին: