կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 13:20
Աշխարհ

Ուկրաինայի ԳՇ պետը հայտարարել է «Բայրաքթար»-ների թվի ավելացման մասին` ի պատասխան ՌԴ հայտարարությունների

Ուկրաինայի ԳՇ պետը հայտարարել է «Բայրաքթար»-ների թվի ավելացման մասին` ի պատասխան ՌԴ հայտարարությունների

Կիևը մտադիր է ավելացնել «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի թիվը. հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալան։

«Վերադառնանք «Բայրաքթար»-ի թեմային: Պետությունը մեզ գնում է «Բայրաքթար». մենք դրանք ունենք սպառազինության մեջ, և դրանով կանգ չենք առնում, մենք դրանք էլ ավելի ենք ավելացնելու։ Էկրանին տեսանք, որ մեր զինվորները կրակում են։ Նրանք (հակառակորդը` ռուսները) խախտել են մինսկյան պայմանավորվածությունները»,- ասել է Շապտալան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ զինվորականները Դոնբասում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք, որը ռումբով ոչնչացրել է հակառակորդի հաուբիցը։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան պնդում էր, որ Կիևի կողմից անօդաչու թռչող սարքի կիրառումը չի խախտում Մինսկի պայմանավորվածությունները, պահպանվել են բոլոր ընթացակարգերը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի անկախ խորհրդական և Դոնբասի կոնտակտային խմբում Կիևի պատվիրակության մամուլի քարտուղար Օլեքսիյ Արեստովիչը ևս հայտարարել էր, որ հարձակողական անօդաչու թռչող սարքի կիրառումը չի խախտում Մինսկի պայմանավորվածությունները։

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Ուկրաինայի կողմից «Բայրաքթար»-ի կիրառումը Դոնբասում շատ վտանգավոր խաղ է անվանել, որի հետևանքները Կիևը կարող է չպատկերացնել։ Մինսկյան պայմանավորվածությունների համաձայն՝ Դոնբասում անօդաչու թռչող սարքերի կիրառումն արգելված է, բացառությամբ ԵԱՀԿ առաքելության անօդաչու թռչող սարքերի։