Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես մի շարք համայնքներում, այնպես էլ Արմավիր մարզի Արմավիր գյուղում գիշերը ցրտահարություն է եղել. տուժել են ծիրանենիներն ու սալորենիները: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը:
Հարցին, թե արդյո՞ք այգիները ոռոգվել են, նա պատասխանեց. «Դեռ ոռոգում արված չէ. առուները ջուր չկար, որ ոռոգեին: Ովքեր արտեզյան են ունեցել, նրանք են ջրել: Ամսի 1-ից նոր կտան առուների ջուրը: Ոչ մի տարի էս ժամանակ ջուր չեն տվել: Հիմնականում ծաղկած սեզոնին չեն ջրում, որովհետև ծաղկավիժում կառաջանա: Թե ի՞նչ տեխնոլոգիա է, որ պետք է ծաղկած ժամանակ ջրեն, ես դա չգիտեմ: Ամեն դեպքում ջուր չկա, որ ջրեն»:
Ուշագրավ է, որ, չնայած բազմաթիվ ահազանգերին, թե ոռոգման ջուր չկա, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ մարզում դեռ նախորդ տարվանից ջուր կա` ջրամբարներում կուտակված: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջիկա անձրևների արդյունքում էլ ավելի շատ ջուր կկուտակվի իրենց մարզի ջրամբարներում: «Մեր մարզում չկա նման խնդիր, որ ջուր չլինելու պատճառով չեն կարողացել ոռոգել այգիները: Որևէ մեկը չի կարող ասել, որ ջուր է ուզել, ու իրեն ջուր չի տրվել: Բացառված է, որ եթե ցրտահարություն է եղել, լինի ոռոգման ջուր չլինելու պատճառով»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը:
Նշենք, որ ոռոգման ջուր չլինելու մասին մեր թղթակցի հետ զրույցում բարձրաձայնել են Արագածոտնի մարզպետը, Բագրատաշենի, Ջրաշենի գյուղապետերը: Yerkir.am-ը շարունակում է զրուցել ցրտահարությունից տուժած համայնքապետերի հետ: