|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը: Նրանց պնդմամբ` 15 օր է՝ ջուր չի եղել, հետևաբար` չեն կարողացել ոռոգել իրենց հողատարածքները:

Քաղցրաշենցիները պահանջում են նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկայանա իրենց համայնք`տեղում խնդրին ծանոթանալու համար:
Բողոքի ակցիայի մասնակիցների վստահեցմամբ` բարձրաստիճան պաշտոնյաները գալիս, ասում են՝ պայմանագիր չունեք, ջուր չենք տալիս: Սակայն բնակիչները հակադարձում են` եթե պայմանագիր չունեն, ապա այսքան ժամանակ ինչո՞ւ էին ջուր տրամադրում իրենց:

Ակցիայի մասնակիցները նշում են` պաշտոնյաները նաև ասում են, թե ջրատարն է կեղտոտ, այդ պատճառով էլ ջուր չկա:
Ինչ վերաբերում է կառավարության արձագանքին, ապա ակցիայի մասնակիցներից մեկը նշում է` պատասխան դեռևս չկա, իրենց չեն ընդունում: «Առավոտ 5-ից իմ 14 տարեկան երեխու հետ ծառերս եմ սրսկել, հիմա եկել եմ այստեղ: Սա վիճա՞կ է: Ասում են՝ նամակ գրեք, 85 օրից կքննարկենք, 20 օրից կպատասխանենք: 20 օրից ոռոգման ժամանակը կանցնի, բերքը կփչանա»,- մտահոգվում է նա: