|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր` կառավարության նիստից հետո, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ներդրումների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև կապին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, թե գրեթե բոլոր գործարարներն ու ներդրողները, շունչները պահած, սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի պլանավորեն իրենց անելիքները:
«Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։ Օգոստոսին եւ սեպտեմբերին մեր գրասենյակ են այցելել բազմաթիվ ներդրողներ` աշխարհի տարբեր անկյուններից, նրանք շատ դրական են ընդունում Հայաստանում կատարված քաղաքական փոփոխությունները: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդի պահանջն են, բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,– ասաց Արսեն Գասպարյանը։