կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-31 15:25
Հասարակություն

Բանջարեղենով՝ կառավարության դիմաց. քաղաքացու հետ «թարսվել» ու ոռոգման ջուր չեն տալիս

Բանջարեղենով՝ կառավարության դիմաց. քաղաքացու հետ «թարսվել» ու ոռոգման ջուր չեն տալիս

Կառավարության մոտ այսօր Արմավիրի մարզի բնակիչ Իշխան Միրզոյանը, որպես բողոքի ակցիա, իր՝ արդեն իսկ վաճառքի համար անպիտան բերքն էր բերել՝ ցուցադրելու: Միրզոյանը կառավարության մոտ իր 6-ամյա երեխայի հետ, քանի որ վերջինս, նրա խոսքով, իր խնամքին է մնացել:

Միրզոյանի խոսքով՝ ոռոգման ջրի խնդիր ունի, իսկ պատճառն այն է, որ ինչ-որ մեկը, ով զբաղվում է ջրի բաշխմամբ, «թարսվել» է իր հետ:

«Ես վարձով եմ ապրում, խնամքիս ունեմ անչափահաս երեխա և հոգեկան խնդիրներ ունեցող քույր: Ուզածս ոռոգման ջուր է, ինչն արդեն մի քանի ամիս է՝ չեն տալիս: Մանվել Ֆիդանյանի հետ, ով ոռոգման հարցով է զբաղվում, ջրի բաշխման հետ կապված վիճեցինք, որից հետո հետս թարսվեց ու այլևս ինձ ջուր չի տալիս: Թանկ-թանկ սերմեր եմ գնել, խնամել, բերել հասցրել այս մինչև բերք, որ հիմա թափե՞մ: Դիմացը ձմեռ է՝ ի՞նչ եմ անելու, ինչո՞վ եմ ապրելու, տան վարձն ո՞վ է տալու»,-ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ իր ձայնը ոչ ոք չի լսում՝ փորձել է հարցը բարձրացցել մարզպետի մոտ, քաղաքապետի մոտ, բայց խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել. «Սեխ, լոլիկ, սմբուկ, բիբար՝ ամեն ինչ ունեի, 5000 դոլար փող եմ կորցրել սրա հետևանքով: Թանկ-թանկ սերմեր եմ առել, որ սեզոնին վաճառեմ ու ապրենք, բայց հիմա ապրանքս փչացել է: Երկու օր առաջ էլ եկա կառավարության մոտ, մարզպետն եկավ ու ինձ ասաց՝ հարցերը կլուծենք: Դրանից հետո մի հոգի եկավ ու հողը նայեց, գնաց ու ձայն-ձուն չկա: Գնացի մարզպետարան, ասացին՝ ոչինչ անել չեն կարող»:

Միրզոյանը նշեց, որ գիշեր-ցերեկ պատրաստ է նստել կառավարության մոտ, մինչև խնդիրը լուծվի, քանի որ այլ ճար չունի: