|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արարատի մարզի Ջրաշեն գյուղում այս գիշեր ցրտահարություն է եղել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը:
«Այո, ցրտահարություն է եղել, մեզ մոտ հիմնականում ծիրանի այգիներ են, որոնք բոլորն էլ վնասվել են»,- ասաց նա:
Գյուղապետը հավելեց, որ դեռ չեն սկսել վնասի հաշվարկները, քանի որ դրա համար ժամանակ է պետք:
Այս գիշեր Ջրաշենում մինչև 4 աստիճան ցուրտ է եղել, մի քանի օր առաջ էլ` մինչև 7 աստիճան, ինչը հիմք է` ասելու, որ ծիրանի այգիները ցրտահարվել են:
Հարցին, թե արդյո՞ք գյուղացիները հետևել են կանխարգելիչ միջոցների` ծխահարմանն ու առատ ոռոգմանը, Ջրաշենի գյուղապետն պատասխանեց. «Ոռոգե՞ն, ոռոգման ջուրը որտեղի՞ց կա, որ ոռոգեն: Գյուղացիները ծխահարել են, ինչ պետք է արել են, բայց արդյունքի չեն հասել, որովհետև մինուս 7-ի պայմաններում ծխահարումը չի օգնում»: