կարևոր
406 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-18 12:25
Հասարակություն

Չուկչաների պես ձորերից ջուր ենք կրում, ոչ խմելու ջուր կա, ոչ՝ ոռոգման․ ամասիացի

Ամասիայի բնակիչը պատմեց, որ համայնքում 40 տարի է ջրի խնդիր կա․ չկա ոչ խմելու, ոչ ոռոգման ջուր։ Ասում է՝ ջուրը ձորերից են բերում բաչոնկեքներով, երբեմն Ամասիայից մեքենաներով։ Խմելու ջուրը կեղտոտ է, մանկապարտեզներն ու դպրոցները դժվարությամբ են գործում, երեխաներին նույնիսկ լողացնել հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ մարդիկ տարիներ շարունակ փորել են խողովակներ, ծախսեր արել, բայց ջուր մինչ այժմ չկա, ինչի հետևանքով շատ ընտանիքներ լքել են գյուղը։ Նա հավելեց, որ որևէ օգնություն չի ուզում, միայն խնդրում է լուծել ջրի հարցը և կարգավորել գյուղի փողոցների վիճակը։

Մանրամասն՝ տեսանյութում։