կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 12:30
Հասարակություն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր բաց կթողնվի

Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր բաց կթողնվի

Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր՝ Արմավիրի,Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման, ջրապահովության դեֆիցիտը մեղմելու համար.  ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ջրամբարները բավարար քանակությամբ լցվածություն ունեն։ Ոռոգման համակարգն այնպիսին է, որ վերոնշյալ չորս մարզերի որոշ հատվածներ ջրելու համար, քանի դեռ նոր հավելյալ ջրամբարներ չենք կառուցել, Սևանից 170 միլիոն մետր խորանարդ ջուր բաց թողնելը կենսական անհրաժեշտություն է»,- տեղեկացրեց նա՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է հավելյալ ջրապահանջարկի առիթ չունենալու համար։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ այս տարի ևս հանձնաժողով կստեղծվի՝ վերահսկելու համար Սևանից բաց թողնված ջրի հետագիծը: «Արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է սահմանված  քանակությունից քիչ ջուր բաց թողնվի»,- ասաց նա։