Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայում հաստատված հրադադարը պարտադրված քայլ էր բոլորի համար. այսօր լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով`դեռևս երկու տարի առաջ ԱՄՆ-ը սպառնաց, որ կարող է հարվածներ հասցնել Ասադի զորքերին`մեղադրելով քիմիական զենք օգտագործելու մեջ: «Սիրիայում բազմիմաստ իրավիճակ է հաստատվել. Իսլամական պետությունն ակտիվ գործողություններ է վարում, և արևմտյան շատ ուժեր օգնում են ընդդիմությանը: Նշեմ, որ Ռուսաստանի նախաձեռնությունը փոխեց իրավիճակը Սիրիայում և ողջ տարածաշրջանում»,- ասաց Հարությունյանը և ընդգծեց, որ Ռուսաստանը, մուտք գործելով Սիրիա, շատ ակտիվորեն սկսեց պայքարել Իսլամական պետության զինյալների դեմ և հասավ լուրջ հաջողությունների:
«Հրադադարն ինչ-որ տեղ սպասվելիք երևույթ էր, և ընդդիմադիրները համոզվեցին, որ շատ բանի չեն կարող հասնել: Բավական էֆեկտիվ է ընթանում հրադադարը, շատ ընդդիմադիր ջոկատներ միացել են հրադադարին: Հույս է առաջացել, և թունելի վերջում լույս է երևում, որոշակի հուսադրող քայլեր կան: Սիրիայի ֆեդերալիզացիային գաղափար է առաջացել, որի հեղինակը Ռուսաստանն է»,- ասաց նա:
Ըստ Հարությունյանի` գործընթացները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, ակնհայտ է դարձել, որ միմյանց ոչնչացնող երևույթներն ու մթնոլորտը փոխվել են, և դա ազդում է նաև տարածաշրջանի վրա:
Հարցին, թե Սիրիայի դաշնային դառնալն ի՞նչ խնդիր կարող է լուծել, նա պատասխանեց. «Դա թույլ կտա ապրել նույն պետության սահմաներում, սա է հիմնականը: Սիրիայի ամբողջականութունը պետք է պահպանվի: Այլ խնդիր է, որ Սիրիան իր իսկ պետության ամբողջականության պահպանման հարցում ավելի ակտիվ պետք է լինի»:
Հարությունյանն անդրադարձավ նաև Սիրիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ հայ թեկնածուները երկուսն են, և լավ կլինի, եթե նրանցից առնվազն մեկը խորհրդարանում լինի: