|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀԱՄԱՍ շարժումը չի պատրաստվում երկարաձգել Իսրայելի հետ գործող հրադադարը. Այդ մասին հայտնել են շարժման երկու բարձրաստիճան ներկայացուցիչ. գրում է РИА Новости-ն:
«Մենք դիրքորոշում ունենք, հրաժարվում ենք երկարաձգել հրադադարը, դա մեր վերջնական որոշումն է: Իսրայելը ոչինչ չի առաջարկել»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից մեկը եգիպտոսցի միջնորդների հետ հանդիպումից հետո։
Ուրբաթ առավոտյան ծայրահեղականները Գազայի հատվածից երկու հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ՝ խախտելով հրադադարի պայմանները:
Հիշեցնենք, որ հինգշաբթի ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը Կահիրեում բանակցությունների ժամանակ չեն կարողացել պայմանավորվել օգոստոսի 5-ին հայտարարված հրադադարը երկարաձգելու շուրջ։