Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը թանկացրել է իր կաթնամթերքը 7-10 տոկոսով: Ընկերության արտադրած մածունը, թթվասերը, կաթնաշոռը թանկացել են միանգամից 10-50 դրամով:
Yerkir.am-ն այս թանկացումների վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել ընկերությունից:
Մասնավորապես` մեր գրավոր հարցին, թե ընկերության ո՞ր արտադրանքներն են թանկացել և որքա՞ն, պատասխանել են. «Կաթնամթերքի հիմնական տեսակները թանկացել են միջինում 5-10 տոկոսով, իսկ գումարային արժեքով` 10-50 դրամով: Կցանկանայինք շեշտել, որ մեր ընկերությունը չի բարձրացրել կաթի գինը՝ հաշվի առնելով կաթի նկատմամբ երեխաների և մեծահասակների պահանջարկը: Ընկերությունը, գիտակցելով, որ կաթը համարվում է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանք և առաջին անհրաժեշտության բարիք, կաթի գինը թողել է անփոփոխ: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կաթնամթերքի մնացած բոլոր տեսակների արտադրության համար կաթը սկզբնաղբյուր է համարվում, և ցանկության դեպքում տնային տնտեսուհին կարող է տնային պայնաններում կաթից պատրաստել կաթնամթերքի մնացած տեսակները»:
Իսկ հարցին, թե որո՞նք են թանկացման հիմնական պատճառները, պատասխանել են. «Այս թանկացումը պարտադրված քայլ էր, քանի որ արդեն մի քանի տարի է ինչ մթերվող կաթի, կարագի, փաթեթավորող նյութերի գները երկու անգամ թանկացել են: Թանկացել է նաև էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը: Աշտարակ-Կաթ ընկերությունը մշտապես զսպել է կաթնամթերքի գնաճը իր ռեսուրսների, որի սպառումից հետո՝ վարկերի և պարտքերի հաշվին: Սակայն այդ միջոցներն անսպառ չեն, իսկ վնասները շարունակվում են կուտակվել: Գնային 5-10 տոկոսանոց բարձրացման նպատակը շարունակվող վնասների մի մասի փոխհատուցումն է»: