կարևոր
2689 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-04 15:11
Քաղաքական

Քայլ-քայլ զիջում են տարածքները․․․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Երբ Երասխում կառուցվող խոշոր մետալուրգիական գործարանի վրա թշնամու կողմից շարունակական  կրակոցներ եղան,  գործարանի «GTB Steel» հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասաց, որ  «Մենք շարունակելու ենք մեր տեխնիկական աշխատանքները՝ անկախ կրակել-չկրակելուց։ Այս տարածքում ենք կառուցելու գործարանը, և իրենք հասկանալու են, որ ոչ մի տեղ չենք գնալու»։ Հայրենասիրական ճառից հետո «թաթա տվեց» կրակոցների առումով․

«Դիմելու ենք միջազգային հնարավոր բոլոր մարմիններին և օգտագործելու ենք բոլոր գործոնները թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՄՆ-ի դաշտում, որպեսզի իրենք հասկանան, որ ոչ մի կրակոց անպատասխան չի մնալու»։

Ու այդքանից հետո լսում ենք, որ գործարանի կառուցումը տեղափոխում են այլ վայր։ Ադրբեջանն էլի դիմել «էկո գրոհի» , ինչպես Արցախում։ ։ Սեփական գնահատական տալ պետք չէ, երբ հոլդինգի տնօրենն անձամբ է տվել իր գնահատականը։ Ըստ իր գնահատականի նշանակում է, որ իրենք այդ տարածքը զիջում են, կրկին մեջբերենք նրա խոսքերը․ «Այս տարածքում ենք կառուցելու գործարանը, և իրենք հասկանալու են, որ ոչ մի տեղ չենք գնալու»։

Հիմա իրենք ի՞նչ հասկացան՝ որ այդ տարածքը իրենցո՞վ են անելու, որ այդ տարա՞ծքն էլ է մտնում բանավոր պայմանավորվածության մեջ։ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի դրոշը բարձրացվել էր տարածքում, որը համատեղ ձեռնարկից բացի նշանակում էր անվտանգության գործոն։ ԱՄՆ-ն մեծ- մեծ հայտարարում է, որ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակումը հետևանք է ունենալու։ Հայաստանի սուվերեն տարածքը մի կողմ դրած, իր պետական  դրոշը, իր ներդրումը  պաշտպաներ։ Թշնամու թևերն այնքան են երկարել, փառապանձ իշխանության շնորհիվ,  որ ՀՀ ցանկացած տարածք թշնամին  կարող է թիրախավորել։  Որտե՞ղ պիտի կառուցեն, որ թշնամու ձեռքերը չհասնեն։ Տնօրենն ասում էր, որ դիմելու են միջազգային հնարավոր բոլոր մարմիններին։ Ուզում եմ իմանալ՝ դիմեցի՞ն ու պատասխանը ի՞նչ եղավ։ Որ ուրիշ տե՞ղ կառուցեն գործարանը։ Քայլ – քայլ մեր տարածքները տեսանելի և անտեսանելի ձևով հանձնվում են, ու դա միջազգային մարմինների թողտվությամբ։ Դա հոլդինգի տնօրենի իրավասության մեջ չէ, պետական քաղաքականություն է, որը հոլդինգի տնօրենը լավ բացատրել է՝ հասկանալու են, որ ոչ մի տեղ չենք գնալու։ Իսկ եթե գնու՞մ եք․․․