|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հերթական գործարարն է հայտնվել ֆինանսական կրախի առջև։ Մեր տեղեկություններով, անցած շաբաթվանից զանգվածային կրճատումներ են ընթանում «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին պատկանող օբյեկտներում։ Մասնավորապես, Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում և Արմաշի ալրաղացում։ Գրեթե 50 տոկոսով կրճատվել է աշխատակազմը, գործարարն ասել է, որ ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կապված է Հայաստան էժան ալյուրի ներկրման հետ, որը խնդիրներ է առաջացրել տեղական, ավելի բարձր գնով վաճառվող ալյուր արտադրողների համար։ Նա վերջերս մեզ տված հարցազրույցում աջակցություն էր հայտնել Սամվել Ալեքսանյանի գաղափարին, որ պետք է թույլ չտալ ՌԴ-ից էժան ալյուրի մուտքը Հայաստան, քանի որ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն՝ երկիրը «կկործանվի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։