|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Արմենպրես գործակալությունը, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ինձ և Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան եպիսկոպոսներին նոր տիտղոս շնորհեց, այն է` ՀՀ նախկին պաշտոնյա, այսօրվանից անվավեր ճանաչելով մեզ տրված դիվանագիտական անձնագրերը: Շնորհավորում եմ նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար: Համոզված եմ, որ բացառապես միայն ՀՀ քաղաքացի եղող և այլ քաղաքացիություն չնախընտրած եպիսկոպոսների համար ճամփորդական հավելյալ դժվարություններ ստեղծելը մեծապես կնպաստի մեր հայրենիքի ծաղկմանն ու զորացմանը, ինչի համար շարունակելու ենք աղոթել և գործել: Հ. Գ. Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում ներկայանալ իբրև ՀՀ նախկին պաշտոնյա առ որ անկ է»: