|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկ կաղապար:
Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին` ժամը 11.00-ին, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18):