|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Yerkir.am-ի փոխանցմամբ՝ կառավարությունը հավանություն տվեց Մարաքեշի պայմանագրին, որով նախատեսվում է թարգմանել միջազգային գրականությունը և հասանելի դարձնել կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար:
Հայաստանում տեսողական խնդիր ունի 16 հազար մարդ:
Ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնցից միայն 2%-ն է հասանելի զարգացող, ինչպես նաև զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի և տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար:
«Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները և այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն»,- տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: