կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 00:20
Հասարակություն

Ո՞վ է մեղավոր ալյուրի թանկացման համար

Ո՞վ է մեղավոր ալյուրի թանկացման համար
Հերթական պատուհասն է մեր սպառողների գլխին: Լրագրողների հետ հանդիպաման ժամանակ այսպես բնութագրեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ալյուրի վերջին թանկացումները: «Թվում է 20 դրամով թանկացումը քիչ է, սակայն ամսվա կտրվածքով սպառողական զամբյուղի համար սա մեծ ծանրաբեռնվածություն է»,- ասում է Արման Պողոսյանը: Ըստ նրա` ալյուրի շուկայում տիրող վիճակի պատճառը անվերահսկելիությունն ու անպատժելիությունն է: Պողոսյանի կարծիքով, լրացուցիչ շահույթներ ստանալու հնարավորությունների համար սողանցքներ պարբերաբար են լինում հայաստանյան շուկայում, եւ սա հերթականն է, ինչպես մի քանի օր առաջ ձվի շուկայում էր: Մեղավորն էլ, ըստ բանախոսի, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն է, քանի որ չի բացահայտում, թե ինչով են պատճառաբանվում ալյուրի այս թանկացումները: Պողոսյանի համար զարմանալի է, որ հայաստանյան ներկրողները արդեն բարձրացրել են ավելի էժան գնով ձեռքբերած ցորենից ստացած ալյուրը, իսկ համապատասխան մարմինները դա անուշադրության են մատնում: Ըստ Պողոսյանի` եթե Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրեր շուկան, օբյեկտիվ վիճակը ու գնագոյացման պայմանները ներկայացներ, գուցե ինքը այդ կասկածները չունենար: «Շոգեքարշը չի կարող շարժվել, որովհետեւ ամբողջ գոլորշին գնաց սուլիչի մեջ: Այս կառույցը կաթվածահար վիճակում է»,- ասում է Ա.Պողոսյանը: