կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-22 18:56
Հասարակություն

Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ...

Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ...

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր, տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Նիստում, ի թիվս ընտրական այլ փաստաթղթերի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քվեարկության ծրարի, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի, ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում լրացվող համարակալված կտրոնի և ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը:
ԿԸՀ որոշմամբ` քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ` քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ որոշմամբ նշվածը չի կարող համարվել սպառիչ ցանկ, և առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, միջազգային փորձի ուսումնասիրման և համապատասխան հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հաշվառմամբ կկիրառվեն լրացուցիչ այլ միջոցներ ևս քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունն առավել մատչելի դարձնելու համար: