|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անցած տարվա սեպտեմբերի 15-ից Թբիլիսին որոշել էր արգելք սահմանել ավտոտրանսպորտային միջոցներով ցորեն կամ ցորենի ալյուր ներկրելու կամ արտահանելու համար, սակայն ավելի ուշ որոշվեց ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանումը հնարավոր դարձնել` իրականացնել ևս մեկ տարի։
Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում այդ թեմային անդրադարձավ Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան Գիգլա Բարամիձեն: «Սա այնքան բարդ հարց է, որ կառավարությունը չգնաց դրա լուծմանը: Այս պահին աշխատում են այս խնդրի լուծման վրա, բայց ես չեմ կարծում, թե այսօր մենք պատրաստ ենք դրան: Կառավարությունն այսօր պատրաստ չէ ասել, թե որ ուղղությամբ կզարգանա այս ծրագիրը՝ և՛ Փոթի նավահանգստի՞, և՛ Լարսի՞, թե՞ միայն ծովային ճանապարհով: Գնահատվում են ռիսկերը, և դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիր է, որովհետև միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում»,- ընդգծեց նա: